Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև Էրդոզանն այլևս ոչ մի միջնորդ չի ճանաչում

Թուրքիայի ու Ռուսաստանի միջև Էրդոզանն այլևս ոչ մի միջնորդ չի ճանաչում
10.12.2024 | 15:28

Երբ Էրդողանն ասում է՝ «Աշխարհում մնացել է 2 առաջնորդ՝ ես և Պուտինը», նշանակում է, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերություններում այլևս ոչ մի միջնորդ չի ճանաչում, չի ընդունում, չի հանդուրժի: Դրանով նաև աշխարհին հայտարարում է, որ Սիրիայի՝ փաստացի Թուրքիայի կողմից օկուպացիայից հետո, Պուտինը չի կարողանալու որևէ քայլ կատարել Թուրքիայի հետ հարաբերություններում, որը կներկայացնի որպես բարի կամքի դրսևորում կամ «բարեկամական» ժեստ՝ լինի դա նոր ատոմակայանի կառուցում, նավթագազային հաբ կամ աշխարհաքաղաքական որևէ գործարք:

Իսկ կար ժամանակ, երբ Թուրքիայի նախագահը զանգում էր Կրեմլ ու խնդրում, որպեսզի էնտեղից հայերին ասեն, որ Ադրբեջանին հանգիստ թողնեն:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ